Ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ բարդոն հայտարարել է, թե լրջորեն մտադիր է լքել Ֆրանսիան, որից զզվում է: «Ես այլեւս չեմ աջակցում այդ երկրին: Սկսած Սարկոզիից եւ նրա չկատարած խոստումներից, ոչ ոք չի պատասխանում իմ խնդրանքներին: Դա ինձ ցավ է պատճառում եւ կատաղեցնում է: Ես հո շատ բան չեմ ուզում, խոսքը կենդանիների փրկության մասին է»,- ասել է նա:

Հարցին,թ ե ինչու է ընտրել հենց Ռուսաստանը, Բարդոն հայտարարել է, թե տպավորված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինով: «Նա շատ մարդկային է: Ամեն անգամ ինչ խնդրում եմ, ստանում եմ: Բացի այդ Ռուսաստանում չկա Կուրբան-Բայրամ»,- նշել է Բարդոն:

Վերջինս Կուրբան-Բայրամը չի սիրում կենդանիների զոհաբերության համար: Ժամանակին նա դիմել էր Սարկոզիին, սակայն պատասխան չէր ստացել: «Եթե ֆրանսիացի դերասանուհուն ոչ ոք խելքի չբերի, նա կհայտնվի մի երկրում, որտեղ կենդանիներին մորթում են հենց փողոցներում, երեխաների աչքի առջեւ»,- գրում է «Նիս-Մատին» պարբերականը: