Նոր ռեկորդ է սահմանվել հունվարի 5-ին Տոկիոյի ձկան աճուրդում: 222 կգ քաշով երկնագույն թյունոսը, որ բռնել էին Աոմորի պրեֆեկտուրայում, վաճառվել է 1,76 մլն դոլարով:
Երկրորդ տարին անընդմեջ հսկայական ձուկը գնում է Kiyomura ռեստորանների ցանցը: Ընկերության ղեկավար Կիյոսի Կիմուրան հայտարարել է, թե գնումը թանկ էր, բայց իրենք այդկերպ աջակցում են Ճապոնիային` լավ թյունոս առաքելով:
Անցած տարի 10 կգ ավելի քաշով թյունոսը վաճառել էր 736 հազար դոլարով: Ամենախոշոր երկնագույն ձկան համար պայքարը Տոկիոյի ռեստորանների յուրօրինակ զվարճանքն է դարձել, որին հաճախ մասնակցում են նաեւ օտարերկրացիները:

































