Հռոմում բնակվող գրականության ուսուցիչը տարօրինակ հոբբի ուներ, նա «թաղում» էր հայտնի մարդկանց Twitter միկրոբլոգերի ցանցում: Ընդ որում, հայտնի մարդկանց մահվան մասին հաղորդագրությունները թողնում էր կեղծ հաշիվների միջոցով:
Թոմասո դե Բենեդետտիի ձեռամբ «մահացել» են Իտալիայի վարչապետը, Աֆղանստանի նախագահը, ջոան Ռոուլինգը, Ֆիդել Կաստրոն, Միխայիլ Գորբաչովը, Բենեդիկտոս 16 պապը: Կեղծ լուրերի հեղինակը նշել է, թե Բաշար Ասադի մահվան մասին լուրը հանգեցրել է նավթի գների աճի:
Դե Բենեդետտին ասել է, թե ցանկացել է միայն ցույց տալ, որ Twitter-ն ամենաանհուսալի լրատվական գործակալությունն է, որտեղից շատ լրագրողներ տեղեկություններ են վերցնում` առանց ճշտելու:




























