7,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել Ալյասկայի ափերի մոտ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը  գտնվել է Քրեյգ քաղաքից 102 կմ հեռավորության վրա, իսկ հիպոկենտրոնը` 9,6 կմ խորության տակ:

Տուժածների եւ ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան: Ցունամիների նախազգուշացման կենտրոնը ցունամիի վտանգ է հայտարարել:

6 եւ ավելի մագնիտուդ հզորությամբ երկրաշարժերը լուրջ են համարվում եւ կարող են մեծ ավերածությունների եւ մարդկային զոհերի պատճառ դառնալ: