Հնդկաստանում բռնաբարության հետեւանքով մահացած ուսանողուհու ընկերն առաջին անգամ հարցազրույց է տվել: Նրա անունը չի հաղորդվում, թե նա իր դեմքը չի թաքցնում:
Երիտասարդը պատմել է, թե ինչպես է ընկերոջ հետ վերադառնալիս եղել կինոթատրոնից, երբ ավտոբուսում իրենց վրա են հարձակվել վարորդն ու 5 ուղեւորներ: Նրանց ծեծել են երկաթե ձողերով, կողոպտել, աղջկան բռնաբարել:
«Նրանք նաեւ փորձեցին մեքենայով անցնել մեր վրայով: Մենք ընկած էինք արյան մեջ, օգնություն էինք կանչում, բայց ոչ ոք չէր արձագանքում: 25 րոպե անց եկավ ոստիկանությունը, բայց նրանք պարզապես ժամանակ էին սպանում, վիճում, թե ով պետք է զբաղվի այդ գործով»,- պատմել է երիտասարդը, հաղորդում է «Վեստի.ru»-ն:
Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը լայն արձագանք էր գտել Հնդկաստանում, բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին պատժել մեղավորներին, իսկ կառավարությանը մեղադրում էին կանանց նկատմամբ բռնություններին անբավարար ուշադրությամբ արձագանքելու մեջ:
SkyNews-ի փոխանցմամբ, անցած տարի Հնդկաստանում գրանցված 256 հազար հանցագործություններից 228 հազարն իրականացվել է կանանց դեմ:
Հնդկական ոստիկանությունը ձերբակալել եւ մեղադրանքէ առաջադրել վեց հանցագործներին:




























