Երկրաշարժն Ալյասկայում, որի մագնիտուդը, ճշտված տվյալներով, եղել է 7,5, դարձել է լոկալ, բայց պոտենցիալ ավերիչ ցունամիի պատճառ, հաղորդում է ԱՄՆ ցունամիների նախազգուշացման խաղաղօվկիանոսյան կենտրոնը:
Ցունամիի նախազգուշացում է հայտարարվել Ալյասկայի հարավային եւ Կանադայի խաղաղօվկիանոսյան ափի համար:
Տեղական ժամանակով ժամը 23:58-ին (Երեւանի ժամանակով 12:58-ին) տեղի ունեցած երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քրեյգ քաղաքից 102 կմ հեռավորության վրա, իսկ հիպոկենտրոնը` 9,6 կմ խորության տակ:





























