Ամերիկացին, ով կռիվ էր սկսել Նյու Յորք թռչող ինքնաթիռում, վերջնակետ է հասել բավական անհարմար վիճակում` բազկաթոռին կապված եւ բերանը խցանված:

Ականատեսների վկայությամբ, կռվարարը լուրջ դիմադրել է, մինչեւ մյուս ուղեւորները նրա նկատմամբ միջոցներ են ձեռնարկել: Նա խմել եւ սկսել է խեղդել կողքին նստած կնոջը, բղավել, թե ինքնաթիռը ուր որ է` կընկնի:

Անձնակազմի միջամտություն կամ հարկադիր վայրէջք չի պահանջվել: Սրահում գտնվող տղամարդիկ կապել են կռվարարին, իսկ վայրէջքից հետո հանձնել ոստիկաններին: