Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կարելի է նիհարել, եթե յուրաքանչյուր կտորը ծամվի կես րոպե: Բիրմինգհեմի համալսարանի մասնագետների տվյալներով, մարդիկ, ովքեր ինչպես հարկն է` ծամում են ուտելիքը, ավելի քիչ են ուտում եւ հեշտությամբ հրաժարվում են ընթրիքից:

Փորձին մասնակցողներին բաժանել են երեք խմբի, առաջինը կերել է սովորական ռեժիմով, երկրորդ խումբը` ծամել է 10 վայրկյան, երրորդը` 30-վայրկյանանոց ընդմիջումներ են պահել:

Մասնագետները նշում են, որ երկար ծամելը լրացուցիչ կալորիաներ է պահանջում, նաեւ եթե մարդը դանդաղ է ուտում ողջ օրը, երեկոյան ուտելու ցանկություն չի ունենում:

Այդկերպ ուտելը նաեւ իր բացասական հետեւանքներն ունի, օրինակ համային զգացողությունները տեւական ծամելուց հետո բթանում են, գրում է «Ռոսբալտը»: