Զինված տղամարդը մի քանի պատանդներ է վերցրել ԱՄՆ Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքում` Դենվերի արվարձանում: Առկա տեղեկատվությամբ` պատանդ են երկու կամ երեք մարդ:
Ոստիկանության փոխանցմամբ, այսօր վաղ առավոտյան շենքերից մեկում կրակոցներ են հնչել: Դեպքի վայր ոստիկանության հատուկ ջոկատ է ժամանել, իրավապահները փակել են հարակից փողոցներն ու տարհանել մերձակա տների բնակիչներին:
Ըստ ոստիկանների, իշխանություններին հաջողվել է կապվել հանցագործի հետ: Նրա հետ բանակցությունների, ինչպես նաեւ նրա արարքի դրդապատճառների մասին առայժմ չի հաղորդվում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























