ԱՄՆ Կոլորադո նահանգի Ավրորա քաղաքում ոստիկանության` պատանդների ազատման գործողությունն ավարտվել է ողբերգությամբ: Զոհվել է չորս մարդ` հանցագործն ու իր երեք պատանդները: Հարեւանները ոստիկանություն էին ահազանգել, երբ կրակոցներ էին լսել, հաղորդում է «Վեստի.ru»-ն:
Ժամանած իրավապահները շրջափակել էին շենքն ու հարակից փողոցները, տարհանել հարեւան տների բնակիչներին: Հանցագործի հետ բանակցությունները շարունակվել էին մի քանի ժամ, սակայն ապարդյուն: Արդյունքում ոստիկաններն արցունքաբեր գազ էին կիրառել եւ գրոհի նետվել: Հանցագործը սպանել էր պատանդներին, իսկ նրան ոչնչացրել էին ոստիկանները:




























