ԱՄՆ ամենատարեց բնակչուհին` Մեմի Ռիարդենը մահացել է 114 տարեկան հասակում: Այդ մասին հայտնել է նրա դուստրը` Սառա Ռիարդենը: Նրա մայրը համարվում էր մոլորակի ամենատարեց սեւամորթ ներկայացուցիչը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հարավային Կարոլինայի բնակչուհին մոտ երեք շաբաթ առաջ ընկել եւ կոտրել էր կողոսկրը: Նրան տեղափոխել էին Ջորջիայի հիվանդանոցներից մեկը, որտեղ էլ մահացել է հունվարի 2-ին:

Ռիարդենը ծնվել էր 1898թ. սեպտեմբերի 7-ին: 1918թ. նա սկսել է աշխատել որպես ուսուցչուհի, իսկ 1919թ. ամուսնացել էր: Կինը 11 երեխա է ունեցել, որոնցից ավագը մահացել էր 2009թ. 92 տարեկան հասակում: ԱՄՆ-ում ամենատարեց բնակիչ է դարձել Ֆլորիդայից  Էլսի Թոմփսոնը` ծնված 1899թ. ապրիլի 5-ին: