Թմրանյութի ահռելի քանակություն` մոտ 2,2 տոննա կոկաին են առգրավել Դոմինիկյան Հանրապետության երկու քաղաքացիների մոտից Պուերտո-Ռիկոյի տարածքում: Թմրանյութի արժեքը սեւ շուկայում կազմում է մոտ 29 մլն դոլար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Իշխանությունների տվյալներով, մաքսանենգները փորձել են կոկաինը փոքր նավով ուղարկել Պուերտո-Ռիկո: Ոստիկանությունը նշում է, որ նման խմբաքանակի առգրավմամբ թմրամաֆիային լուրջ հարված է հասցվել:





























