Մեքսիկայու մ մեկ օրում 28 մարդ է սպանվել, այդ թվում քաղաքապետի ընտանիքն ու ոստիկանապետը: 16 մարդ սպանվել է Շաբաթ գիշերը ԱՄՆ-ին սահմանակից Չիուաուա նահանգում: Սպանվածներից չորսը Բալյես քաղաքի քաղաքապետի ազգականներն են, որոնց հանցագործները կտտանքների են ենթարկել բնակավայրի ծայրամասում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Երկրի հարավ-արեւմուտքում` Մորելոս նահանգում ավազակները գնդակահարել են Ամակուսակ քաղաքի ոստիկանապետին եւ նրա թիկնապահին: Ոստիկանապետն այդ պաշտոնին նշանակվել էր բառացիորեն չորս օր առաջ: Հարձակում է եղել նաեւ Տորրեոն քաղաքի բարերից մեկի վրա: Անհայտ անձինք մտել են ներս եւ կրակ բացել` սպանելով երկու մարդու:




























