Հնդկական զորքերը կիրակի հարձակվել են պակիստանյան ռազմական անցակետի վրա` սպանելովբ մեկ զինվորի եւ վիրավորելով մեկ ուրիշին, հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով զինվորականներին:
Այսդ միջադեպը միայն ավելացրել է լարվածությունը երկու «ատոմային գերտերությունների» միջեւ, հայտնում է «Գազետա.ru»-ն:
Քաշմիրի Սավան պատրա անցակետի վրա կատարված հարձակումը ետ է մղվել: Դրանից հետո կողմերի միջեւ փոխհրաձգություն է սկսվել, որը, ըստ որոշ աղբյուրների, շարունակվում է մինչեւ հիմա:
Քաշմիրը Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ վիճելի տարածք է, մահմեդականները 1989 թվականից պայքարում են ինքնավարության համար:




























