Մեքսիկայի ոստիկանությունը ԱՄՆ-ի հետ սահմանին հերթական ստորգետնյա թունելն է հայտնաբերել, որը թմրավաճառներն օգտագործել են մաքսանենգ ճանապարհով Ամերիկա թմրանյութերի տեղափոխման համար:

Հաղորդվում է, որ 10մ խորությամբ ստորգետնյա թունելը հագեցած է օդափոխության համակարգով եւ էլեկտրականությամբ: Թունելն սկիզբ է առնում մեքսիկական Մեքսիկալի քաղաքի խանութներից մեկում եւ ավարտվում է ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում, տեղեկացնում է BBC-ին:

Սա մեքսիկական իրավապահների առաջին նմանատիպ հայտնագործությունը չէ:  Անցած ամռանը, օրինակ, հայտնաբերվել էր 350 մ երկարությամբ թունել, որտեղ պահպանվել էր գրեթե 40 տոննա մարիխուանա: