Ավստրալական Թասմանիա նահանգում փրկարարական ջոկատներն սկսել են խոշոր անտառային հրեդեհների հետեւանքով անհետ կորած անձանց որոնողական աշխատանքները: Հազարավոր բնակիչներ եւ զբոսաշրջիկներ են մնում հրդեհի գոտում, մի շարք անձանց ճակատագիրը շարունակում է անհայտ մնալ:Շատերը հրդեհներից փրկվել են լողափերում, իսկ երբ կրակը հասնում է ափամերձ հատվածներին, ստիպված պատասպարվում են ջրում:
Ըստ ականատեսների` կրակի բարձրությունը հասնում է 10 մետրի: Հրդեհի արդյունքում հարյուրից ավելի տներ են այրվել:Շոգն ու քամին մի փոքր մեղմացել են, եւ հրշեջները պայքարում են դեռ շարունակվող հրդեհների դեմ, տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























