Բելֆաստի ոստիկանությունը ջրցան մեքենաներ է գործադրել ավելի քան հազար ցուցարարներին ցրելու համար, որոնք Հյուսիսային Իռլանդիան Միացյալ Թագավորության կազմում պահպանելու կողմնակիցներն են:

Ըստ բրիտանական լրատվամիջոցների` անկարգությունները Բելֆաստում տեղի են ունեցել այն բանից հետո, երբ  ոստիկանները «դրոշային վեճի»  ընթացքում առաջին անգամ կրակել են ատրճանակից:Ցուցարարներն իրենց բողոքն են հայտնել իշխանությունների վերջերս կայացված որոշման դեմ, որով սահմանափակվում է այն օրերի թիվը, երբ բրիտանական դրոշը պետք է բարձրացվի Բելֆաստի քաղաքապետարանի վրա:

Բողոքը վերածվել է  բախումների, որի ժամանակ ոստիկանների վրա են նետվել աղյուսներ,  շշեր եւ այլն: Ոստիկանությունն իր հերթին ջրցան մեքենաներ են գործի դրել: