Ֆրանսիայում 73-ամյա կինը ինքնասպան է եղել` ինքնահրկիզվելով բանտախցում, գրում է «La Depeche» պարբերականը: Միջադեպը տեղի է ունեցել ֆրանսիական Օսեր քաղաքի բանտում:Կնոջը 2011թ. սեպտեմբերին մեղավոր են ճանաչել մահափորձի մեջ եւ դատապարտել 8 տարվա ազատազրկման:

Բանտի վարչակազմից հայտնել են, որ առայժմ չի հաջողվել պարզել, թե կինը որպես դյուրավառ նյութ հատկապես ինչ է օգտագործել  եւ ինչպես է հաջողվել նրան լուցկի կամ կրակայրիչ մտցնել խուց, հաղորդում է  NEWSru.co.il-ը: