Խմբակային բռնաբարության ենթարկված 23-ամյա հնդիկ ուսանողուհու հայրը «The Sunday People»-ին տված հարցազրույցում նշել է նրա անունը: Այն հրապարակվել է հունվարի 5-ին:
Հայրը հայտարարել է, որ դուստրը` Ջիոտի Սինգհ Պանդեյը ոչ մի ամոթալի բան չի արել եւ ընտանիքի հպարտությունն է:«Իմ դուստրը ոչ մի ամոթալի բան չի արել: Ես հպարտանում եմ նրանով: Նրա անվան հրապարկումը արիություն կհաղորդի մյուս կանանց, որոնք դարձել են սեռական բռնության զոհ: Նրանք ուժեղ կդառնան իմ դստեր շնորհիվ»,-հայտարարել է աղջկա հայրը:




























