Ահաբեկիչների դեմ պայքարում օգտագործվող անօդաչու սարքերը կկիրառվեն հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրներին որսագողներից պաշտպանելու համար, տեղեկացնում է «The Telegraph»-ը:
Հյուսիսային սպիտակ ռնգեղջյուրները գտնվում են անհետացման եզրին, ինչի կապակցությամբ էլ նրանք համարվում են ռնգեղջյուրների 110 ենթատեսակներից ամենաարժեքավորը: Չնայած նրանց նկատմամբ մշտական հսկողությանը կենդանիները շատ հաճախ են որսագողերի թիրախ դառնում Աֆրիկայում:
Հաղորդվում է, որ միայն անցած տարի Հարավային Աֆրիկայում 633 ռնգեղջյուր է սպանվել: Մեկ եղջյուրը, որպես կանոն, գնահատվում է մոտ 12 հազ. դոլար, ինչը թույլ է տալիս Քենիայում մեծ կարողություն կուտակել այն դեպքում, երբ երկրի շատ բնակիչներն օրական մեկ դոլարից էլ պակաս են վաստակում, տեղեկացնում է «Gazeta.ru»-ն:





























