Նեպալի մայրաքաղաք Կատմանդուում մի քանի հարյուր մարդ են հավաքվել վարչապետի նստավայրի առջեւ` պահանջելով ապահովել կանանց անվտանգությունը: Նրանք իշխանություններին կոչ են արել վճռական քայլեր ձեռնարկել այն դեպքերում, երբ կանայք ենթարկվում են հարձակումների եւ բռնաբարության: Կանանց պաշտպանության ուղղված արշավը մեկնարկել է 10 օր առաջ:
Դրա պատճառ է դարձել երիտասարդ կնոջ հետ կապված միջադեպը, ով հայտարարել էր, թե իրեն կողոպտել եւ բռնաբարել է ոստիկանը: Արշավի կազմակերպիչները նշել են, որ նման քայլի իերնց դրդել են հարեւան Հնդկաստանում տեղի ունեցող նմանատիպ ակցիաները, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























