ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր՝ հունվարի 7-ին աշխատանքի է դուրս եկել՝ հիվանդությունից հետո: ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրապարակված միջոցառումների գրաֆիկի համաձայն, Քլինթոնը այսօր կհանդիպի իր տեղակալների հետ:

ԱՄՆ պետքարտուղարը Նյու Յորքի հիվանդանոցում էր գտնվում դեկտեմբերի 31-ից, նրա մոտ պլանային զննման ժամանակ տրոմբ էին հայտնաբերել: Ավելի վաղ, 2012-ի դեկտեմբերի սկզբին, Քլինթոնն ուշագնաց էր եղել, վայր ընկել եւ ուղեղի ցնցում ստացել:

Բժիշկների փոխանցմամբ՝ ուշագնացության պատճառը եղել է ստամոքսային վարակի հետեւանքով օրգանիզմի ջրազրկումը:

65-ամյա Քլինթոնի աշխատանքային գրաֆիկը շատ հագեցած է: Ինչպես հաղորդում է «Ասոշեյթեդ փրեսը», ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում գտնվելու ընթացքում Քլինթոնն այցելել է 112 երկրներ, այդ ցուցանիշով գերազանցնելով իր նախորդներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: