Չինաստանում 60 լրագրողներին բաղկացած խումբը հրապարակայնորեն դեմ է արտահայտվել պետական գրաքննությանը: Southern Weekly թերթի աշխատակիցները հրապարակային բողոք են հայտնել այն բանից հետո, երբ բարեփոխումների կոչ անող իրենց ամանորյա հոդվածը փոխարինվել էր Կոմունիստական կուսակցությանը փառաբանող նյութով:
Ինչպես հայտնում է Wall Street Journal-ը, լրագրողները պաշտոնական բողոք են ուղարկել գրաքննիչներին, որոնք փոխարինել էին հոդվածը, նույնիսկ տեղյակ չպահելով խմբագրության կոլեգիային: Թերթի աշխատակիցների կեսը էլ ավելի արմատական քայլի է գնացել. նրանք կոչ են արել Գուանդուն նահանգի քարոզչության բաժնի ղեկավարին հրաժարական տալ:
Թերթի համարից հանված հոդվածում կոչ էր արվում հետեւել Սահմանադրության ազատության եւ ժողովրդավարության դրույթներին, ինչպես նաեւ բարեփոխումներ իրականացնել, որոնք ուղղված են անկախ դատական համակարգի եւ քաղաքացիական իրավունքների ապահովմանը: Լրագրողների խոսքով՝ երկիրն ու կոմունիստական կուսակցությունը վստահելի տեղեկատվության կարիք ունեն: Նրանք նշել են, որ կուսակցությունը չի կարող իր տեսակետը հասցնել քաղաքացիներին, եթե լրատվամիջոցները կորցնեն իրենց հեղինակությունն ու վստահությունը, հաղորդում է Russia Today.-ը:




























