Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը միջազգային հանրությանը կոչ է արել դադարեցնել «անվերջանալի կոտորածը» Սիրիայում, քանի դեռ երկիրը չի վերածվել «ավերակների դաշտի»:
Դիվանագետներին ուղղված իր ամենամյա ուղերձում նա անդրադարձել է Սիրիայի քաղաքացիական բնակչության սարսափելի տառապանքներին եւ կրակի դադարեցման եւ խաղաղ բանակցություններ սկսելու նոր կոչ արել:
Հռոմի Պապի ուղերձը հնչել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ելույթի հաջորդ օրը: Վերջինս Դամասկոսի օպերային թատրոնում իր կողմակիցների հետ հանդիպման ժամանակ Սիրիայում ճգնաժամի խաղաղ կարգավորման պլան է առաջարկել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:





























