Մալթայի նախագահ Ջորջ Աբելան հայտարարել է խորհրդարանը ցրելու մասին, իսկ արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի 9-ին, հաղորդում է ABC News-ը:

Նախագահի դեկրետը անսպասելի չի եղել երկրի համար. դեկտեմբերի 10-ին Մալթայի կառավարությունը չի կարողացել ընդունել 2013 թվականի բյուջեն՝ իշխող Ազգայնական կուսակցության անդամներից մեկի հրաժարվելու պատճառով:

Ազգայնական կուսակցությունը գլխավորում է երկրի վարչապետ Լոուրենս Գոնցին: Սպասվում է, որ մոտ ժամանակներս նա եւ ընդդիմության առաջնորդ Ժոզեֆ Մուսկատը կդիմեն Մալթայի բնակիչներին՝ հայտարարելով նոր ընտրարշավ սկսելու մասին:

Մալթան եվրագոտու կազմում է, իսկ երկրի տնտեսությունն ԵՄ երկրների շարքում ամենափոքրն է Էստոնիայից հետո, հաղորդում է BFM.ru-ն: