Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդիեն պետք է վաղը՝ հունվարի 8-ին ներկայանա Փարիզի դատարան, որտեղ կքննվի նոյեմբերի վերջին տեղի ունեցած ավտովթարի գործը, որ մեղավորը ոչ սթափ վիճակում գտնված Դեպարդիեն է եղել: Նա կամ կտուգանվի, կամ մինչեւ երկու տարով կազատազրկվի:

Նոր տարին Ժերար Դեպարդիեի համար գերակտիվ է սկսվել: Նրան արագացված կարգով ռուսական անձնագիր են տվել, որը Սոչիում դերասանին է հանձնել անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հետո նա մեկնել է Մորդովիա, որտեղ նրան խոստացել են տուն կառուցել եւ առաջարկել են մշակույթի նախարարի պաշտոնը: Դեպարդիեն այդ պաշտոնից հրաժարվել է եւ մեկնել Շվեյցարիա:

Հիշեցնենք, որ Դեպարդիեն Փարիզի 17-րդ օկրուգում ավտովթարի մասնակից է դարձել նոյեմբերի 29-ին: Նա իր մոտոցիկլով շրջադարձ կատարելիս ընկել է եւ արմունկի վնասվածք ստացել: Բարեբախտաբար, այլեւս ոչ ոք չի տուժել:

Սակայն ոստիկանները պարզել են, որ դերասանի արյան մեջ ալկոհոլի քանակը գերզանցում է թույլատրելի նորման:

Դեպարդիեին սպասվում է կամ 4,5 հազար եվրոյի տուգանք, կամ երկու տարվա ազատազրկում, հաղորդում է BMF.ru.-ն: