Աֆղանական Հիլմենդ նահանգում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի (ISAF) համազգեստով տղամարդը գնդակահարել է ՆԱՏՕ-ի զինվորին: Դեպքը տեղի է ունեցել այն կայանում, որտեղ բրիտանական եւ ամերիկյան զորքերն են տեղակայած, հայտնում է Reuters-ը:
ISAF-ը հաստատել է զինծառայողի մահվան փաստը՝ հրաժարվելով հայտնել վերջինիս ազգությունը: Այժմ դեպքի հանգամանքների քննություն է ընթանում, ճշտվում են հարձակման դրդապատճառները, նաեւ այն՝ արդյոք մարդասպանը գրոհային էր, գրում է «Ռոսբալտը»:
ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ սպանվածը բրիտանացի էր եւ ծառայում էր ինժեներական 28-րդ վաշտում:
Նախորդ տարի նման հարձակումների զոհ էր դարձել ՆԱՏՕ-ի 63 զինծառայող: 2012թ. նմանատիպ 47 հարձակում է գրանցվել:




























