Հունաստանի եռակուսակցական կոալիցիայի կրտսեր գործընկերը` ԴԻՄԱՐ ձախ կուսակցությունը հեռացրել է իր խմբակցությունից այսպես կոչված «Լագարդի ցուցակի» շուրջ տարածված աղմուկի կապակցությամբ ֆինանսների նախկին նախարար Էվանգելոս Վենիզելոսին պատասխանատվության ենթարկելուն կողմ հանդիսացող երկու պատգամավորների:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով Associated Press-ին, այժմ Է. Վենիզելոսը գլխավորում է կոալիցիայում իր մեծամասնությամբ երկրորդը հանդիսացող ՊԱՍՈԿ կուսակցությունը: Ղեկավար երեք կուսակցություններից երկու պատգամավորների հեռացումից հետո խորհրդարանում նրանց 300 տեղերից մնում է 164-ը, այն դեպքում, երբ հունիսյան խորհրդարանական ընտրություններից հետո դրանք 179-ն էին:
Հեռացված պատգամավորներն ավելի վաղ միացել էին ՍԻՐԻԶԱ ձախ կուսակցության կողմից արված առաջարկությանը` հետաքննել Վենիզելոսի`2011-2012 թվականներին Հունաստանի ֆինանսների նախարար եղած ժամանակհատվածում նրա գործունեությունը: Ընդդիմությունն ենթադրում է, որ Վենիզելոսը չի իրականացրել «Լագարդի ցուցակի» անհրաժեշտ հետաքննությունն, որում հայտնվել են արտասահմանում կուտակումներ արած եւ ենթադրաբար, հայրենիքում հարկերից խուսափած հարուստ հույները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Վենիզելոսն արդեն ՊԱՍՈԿ կուսակցությունից հեռացրել է Հունաստանի ֆինանսների նախարարի պաշտոնում իր նախորդին` Յորգաս Պապակոնստանտինին, որին մեղադրում էին այն բանում, որ նա այդ ցուցակից հանել է իր հարազատներին:





























