Ճապոնիայի ԱԳՆ-ն հունվարի 8-ին պաշտոնական բողոք է ներկայացրել Չինաստանին: Դա ազգայնականների նոր կառավարության առաջին բողոքն էր:

Ինչպես հաղորդում է  Agence France-Presse-ը,Սենկակու (Դյաոյուիդո) կզիների մոտ ՉԺՀ 4 նավերի վարած մարտերի առնչությամբ Տոկիոյում չինական դեսպանը` Չեն Յունխուան, կանչվել է Ճապոնիայի արտաքին գործերի փոխնախարարի կողմից. Արեւելաչինական ծովի անմարդաբնակ կղզիներն երկու պետությունների միջեւ մի քանի տասնամյակ է արդեն հակամարտության պատճառ են հանդիսանում: Ճապոնիան պահանջել է, որ նման դեպքեր այլեւս չկրկնվեն: Չինացի դիվանագետը հայտարարել է, որ կղզիները պատկանում են ՉԺՀ-ին, սակայն խոստացել է` Պեկինում ծանուցել ճապոնական կառավարության արձագանքի մասին, հաղորդում է «Լենտա.ռու»-ն:

Ճապոնիայի եւ Չինաստանի միջեւ հարաբերությհուններն առաջին անգամ լարվել են այն ժամանակ, երբ Ճապոնիայում կառավարության գլուխ է անցել լիբերալ-ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Սինձո Աբեն: Նոր վարչապետն ունի ազգայնականի եւ պահպանողականի համբավ. Ընտրություններից առաջ նա խստացել է Չինաստանի դեմ վարել առավել կոշտ քաղաքականություն: