Բուլղարիայում աշխատանքից ազատել են քննիչին այն բանի համար, որ նա առանց դատախազի հետ համաձայնեցնելու հարցազրույց է տվել Բուրգաս քաղաքում իսրայելցիներով լի տուրիստական ավտոբուսի պայթյունի հետաքննության ընթացքի մասին:

Լրագրողների հարցերին Ստանելի Կարաջովայի մանրամասն պատասխանները, որոնք հրապարակվել են հունվարի 3-ին, վրդովվեցրել են երկրի ՆԳ նախարար Ցվետանա Ցվետանովային, հաղորդում է Sofia Globe-ը:

Հարցազրույցում Կարաջովան պատմել է, որ հանցագործության մասնակիցներից մեկը, որի ինքնությունը հայտնի է ոստիկանությանը, իր հայրենիքում չի եղել 6 տարի: Բացի այդ, նրա խոսքով, ահաբեկչության կազմակերպմանն առնչություն ունի առնվազն երկու մարդ, այդ թվում մահապարտը:

Հիշեցնենք, որ զբոսաշրջիկներով ավտոբուսը պայթել էր հուլիսի 18-ին՝ Բուրգասի օդանավակայանում: Այդ ժամանակ զոհվել էր 6 մարդ՝ 5 իսրայելցի եւ բուլղարացի վարարոդը: Եւս 30 մարդ վիրավորվել էր: Ահաբեկիչը եւս դեպքի վայրում մահացել էր: