Շվեյցարիայի А2 մայրուղում բելգիացի դպրոցականներով ավտոբուս է այրվել: Երեխաները Բրեն լե Կոնտե քաղաքից Իտալիա էին մեկնում՝ ձմեռային արձակուրդներն այնտեղ անցկացնելու: Զբոսաշրջային խմբում յոթ մեծահասակ եւ 38 երեխա են եղել: Բարեբախտաբար, լուրջ հետեւանքներից հաջողվել է խուսափել:

Վարորդը հասցրել է ժամանակին նկատել բռնկումը եւ կանգ առնել վթարային  գոտում, որպեսզի բոլորը կարողանան լքել ավտոբուսը: Ոչ ոք չի տուժել: Դպրոցականներն այլ ավտոբուսով բարեհաջող հասել են իրենց ճանապարհորդության վերջնակետ: Բռնկման պատճառը չի հաղորդվում, հայտնում է ՆՏՎ-ն:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մարտին բելգիացի դպրոցականների մասնակցությամբ մեկ այլ պատահար ցնցել էր ամբողջ աշխարհը: Այն ժամանակ  դպրոցական ավտոբուսը բախվել էր թունելի պատին: Վթարի զոհ էր դարձել 28 մարդ, որոնցից 22-ը՝ երեխաներ: