2012 թ. հունվար-նոյեմբերին Հայաստանը ստացել է 55.9 մլն դոլարի հումանիտար օգնություն, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

2011 թ. նույն ժամանակահատվածի համեմատ հումանիտար օգնությունը նվազել է մոտ 2.5 մլն դոլարով կամ 2.9%-ով:

Հումանիտար օգնությունը հիմնականում նվազել է դեղերի մասով՝ նախորդ տարվա 22.4 մլն դոլարի համեմատ 2012 թ. 11 ամսում ստացվել է 16.5 մլն դոլարի դեղ: Փոխարենը գրեթե կրկնակի աճել է ավտոտրանսպորտային միջոցների քանակը՝ 12.1 մլն դոլար, 2011-ի 6.4 մլն դոլարի համեմատ: Այս աճը հիմնականում տեղի է ունեցել Չինաստանից ներկրվող ավտոբուսների հաշվին:

Կտրուկ նվազել է հումանիտար օգնության ստացումը ԱՄՆ-ից՝ 2012 թ. ստացվել է 12.4 մլն դոլար, նախորդ տարվա 21.1 մլն դոլարի համեմատ:

Եվրամիությունը 2012 թ. Հայաստան է առաքել մոտ 12 մլն դոլարի օգնություն, աճը նախորդ տարվա համեմատ 13.4% է: