Մեծ Բրիտանիայի Ուոթֆորդ քաղաքում ջրատարում կորած սկյուռիկին փրկելու համար դեպքի վայր է մեկնել միանգամից երեք հրշեջ ջոկատ: Սկյուռին, որն ինքնուրույն չէր կարողանում ափ դուրս գալ, առաջարկել են օգտվել հրշեջ աստիճանից, որը կամրձջակի դեր է կատարել:

Ջրատարն ընկած սկյուռին սկզբում նկատել է մի անցորդ եւ զանգահարել փրկարար ծառայություն, որտեղից միանգամից երեք հրշեջ ջոկատ է ժամանել, յուրաքանչյուրում 5 մարդ: Տեսնելով, որ տուժած մարդ չկա, ջոկատներից երկուսը վերադարձել են:

Սկզբում սկյուռը չի հասկացել, թե ինչ են իրեն առաջարկում եւ աստիճանի վրա ցատկելու փոխարեն կրկին ջուրն է ցատկել, բայց ավելի ուշ գլխի է ընկել, թե ինչ պետք է անի փրկվելու համար: Ողջ փրկարարական աշխատանքը տեւել է 20 րոպե:

Daily Mail-ի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի 56 հրշեջ ծառայությունները վերջին երեք տարում շուրջ 17 հազար կենդանի են փրկել, այդ թվում՝ 19 սկյուռ: