Չինաստանի արեւելյան Անհոյ նահանգի բնակիչ, Հո անունով նկարիչը դատապարտվել է մահապատժի, ով շանտաժի միջոցով ավելի քան 18 աղջիկների ստիպել է սեքսով զբաղվել իր հետ, հաղորդում է China.org.cn-ն:

Օգտագործելով Չինաստանում առավել տարածված Tencent  ընկերության վայրկենապես տեղեկություններ փոխանակելու QQ ծառայությունը, Հոն 2005-2011 թվականներին ծանոթացել է տասնյակ դպրոցահասակ աղջիկների հետ: Աղջիկներին սեքս-չաթում ներգրավելու համար, նկարիչը նրանց պոռնոգրաֆիկ նյութեր է ուղարկել:

Մոտիկից ծանոթանալով իր զոհերի հետ, նա աղջիկներին հրավիրել է իր ստուդիա կամ հյուրանոցում համար է վարձել: Այդ հանդիպումների ժամանակ նա բռնաբարել է աշակերտուհիներին, հետո այդ կադրերն օգտագործել է նրանց շանտաժի ենթարկելու համար: Հոն մոնտաժել է այդ կադրերը, իր զոհերի նկարներին ավելացնելով այլ մերկ մարմիններ:

Նկարիչն աղջիկներին սպառնացել է, որ այդ անպարկեշտ նկարները կդառնան հանրության սեփականությունը, եթե նրանք դիմեն ոստիկանություն: Նկարչի պաշտպաններն արդեն բողոքարկել են դատավճիռը, գրում է NEWSru.co.il-ը: