ԱՄՆ-ում ամուսնական արարողությունն ավարտվել է վնասվածքներով եւ կոտրվածքներով։ Նորապսակները մոտ 500 մետր բարձրության վրա նոր էին երդում տվել, երբ նրանց օդապարիկը սկսել է ընկնել։ Այն ընկել է Սան Դիեգոյի տներից մեկի բակում։
Փեսան, հարսն ու օդապարիկի մեջ գտնվող եւս 11 հոգի վնասվածքներ են ստացել, հաղորդում է «Վեստի.ռու»-ն։ Հյուրերից մեկն ողնաշարի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունը պարզում է օդապարիկի ընկնելու պատճառները։ Իսկ ահա նորապսակները համարում են, որ այդ վթարը վատ նշան էր, որը նշանակում է, որ իրենց միությունը երջանիկ չի լինի։




























