Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում ոստիկանները ձերբակալել են տարեց կնոջ, որը տարաների մեջ մարիխուանա է աճեցրել։ Ոստիկանությունն իմացել է թոշակառու կնոջ թմրանյութերի մասին անանուն զանգի շնորհիվ։
Տարեց «թմրավաճառուհուց» առգրավվել է կանեփի 40 թուփ, որոնք նա աճեցրել է իր կտուրում՝ տարաների մեջ։ Բրազիլուհին սկզբում չէր խոստովանում՝ մեկը մյուսի հետեւից իր օգտին արդարացումներ փնտրելով։ Այսպես՝ նախ տարեց կինը հայտարարել է, որ մարիխուանան կարող էր պատահական աճել, իսկ դրա սերմերը տարաների մեջ գցել են թռչունները։ Ապա կինը հայտարարել է, որ զբաղվել է լոլիկներ աճեցնելով, որոնք ինչ-որ անհասկանալի պատճառով պտուղներ չեն տվել, հաղորդում է «Նովիե Իզվեստիե»-ն։
Սակայն, այնուհետեւ կինը խոստովանել է, որ կես տարի զբաղվել է մարիխուանա աճեցնելով։ Տարեց կնոջը ձերբակալել են, եւ այդ փաստով նրան թմրանյութեր արտադրելու մեղադրանք է առաջադրվել։ Բրազիլիայի ոստիկանության աշխատակիցները պարզել են նաեւ, որ տարեց կինն ունի հանցավոր անցյալ. Շատ տարիներ առաջ նա մեղավոր է ճանաչվել հարեւանուհու սպանության մեջ։




























