Մեծ Բրիտանիայում մարզական ձկնորսության  մրցույթի հաղթողին մերկացրել են  ակվարիումից ձկնագողության մեջ:  Մեթյու Քլարկը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել խարադախության եւ ձկնագողության մեջ եւ դատապարտվել հարյուր ժամվա հասարակական աշխատանքի: «The Daily Telegraph»-ը հաղորդում է, որ ձկնորսների մրցույթը կայացել էր ամռանը, սակայն դատարանը մանրամասները պարզել է միայն այժմ:

Քլարկը ձուկն ակվարիումից գողացել է մրցույթի նախօրեին: Որսը կշռելու ժամանակ նրա բռնած պերկեսն ամենածանրն է եղել` կշռելով վեց կիլոգրամ:  Սակայն ակվարիումի այցելուներից մեկը  ճանաչել է ակվարիումի «մշտական»  բնակչին եւ այդ մասին տեղեկացրել մրցույթի կազմկոմիտեին, վերջինս էլ` ոստիկանությանը:

Պարզվել է, որ մրցույթից հետո Քլարկը պատրաստվել է ձուկը ետ տանել ակվարիում, սակայն խուճապի է մատնվել եւ այն վաճառել ձկնավաճառին: