Wikimedia Foundation ոչ առեւտրային հիմնադրամը հունվարի 15-ին նոր Wikivoyage նախագիծը կթողարկի։ Այն առցանց ուղեցույց է ճանապարհորդների համար եւ օգտվողներին տեղեկատվություն է տրամադրում զբոսաշրջային ուղղությունների, ռեստորանների, հյուրանոցների, գիշերային ակումբների, տեսարժան վայրերի եւ այլնի մասին։

Wikivoyage-ը միանգամայն կարող է բջջային եւ վեբ խորհրդատվական ծառայությունների մրցակիցը դառնալ, օրինակ, Yelp-ի, TripAdvisor-ի, Foursquare-ի, Frommer's-ի եւ այլն։ Ընդ որում՝  Wikivoyage-ում որեւէ գովազդի հնարավորություն չի լինի, հաղորդում է «Ռիդուսը»։

Կայքն արդեն հիմա սկսվում է համալրվել ավանդական վիկի-տեխնոլոգիաների օգնությամբ, որը օգտվողներին հոդվածներ ստեղծելու, թարմացնելու եւ խմբագրելու հնարավորություն է տալիս: Գլխավոր էջում տեղակայված է «Հետաքրքիր փաստեր» բաժինը, որտեղ նկարագրվում են մանրամասներ երկրների եւ ճանապարհորդությունների մասին, հայտնում է «Ռիդուսը»:

Wikivoyage նախագիծն ստեղծվել էր դեռեւս 2006թ. սեպտեմբերին՝ որպես գերմանական  Wikitravel տարբերակի յուրօրինակ պատասխան:  2006թ. դեկտեմբերի ամբողջ կայքն սկսել է հրապարակվել  Creative Commons Attribution-ShareAlike արտոնագրին համապատասխան: 2012թ. կեսերին նախագիծն անցել էր Wikimedia Foundation-ին, որտեղ մասնակիորեն զբոսաշրջային տեսքի էր բերվել: Այժմ  Wikivoyage-ը հասանելի է ինը լեզուներով՝ ներառյալ ռուսերենը: