Իտալիայում մահմեդականը հայց էր ներկայացրել դատարան նախկին կնոջ դեմ, որը, իրեն լքելով, լեսբուհի էր դարձել։ Տղամարդը վիճարկում էր երեխա դաստիարակելու նրա իրավունքը, սակայն Վճռաբեկ դատարանը որոշել է, որ նույնասեռ զույգի կողմից երեխայի դաստիարակությունը ոչ մի կերպ նրա բարոյական եւ ֆիզիկական զարգացմանը չի խոչընդոտում, եւ դրա հակառակն ապացուցող ոչ մի փաստ չկա։

Ամուսնալուծությունից հետո, գրում է vesti.ru-ն, որդին մնացել է լեսբուհի դառնալու որոշած ընդունած մոր մոտ, որը բուժվում է թմրանյութերից կախվածություն ունեցողների սոցիալական կենտրոնում եւ այդտեղ էլ գտել է կյանքի նոր  ուղեկցուհուն: 

Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները դատարանի որոշումը «հեղափոխական» են անվանել, եկեղեցին էլ, իր հերթին, դժգոհություն է հայտնել: