ԱՄՆ-ի Օրեգոնա նահանգի գարեջրի գործարանն սկսել է շների համար գարեջուր արտադրել: Խմիչքը մսի արգանակի եւ վարսակի շիլայի խառնուրդ է, որը մնում է գարու լափ եփելուց հետո, ավելացրած իմբիր, դարչին ու մեղր:

Անսովոր խմիչքի ստեղծող Դենիել Քիթոնը գարեջրի գործարանում որպես համտեսող է աշխատում:

Հորինելով նման անսովոր գարեջուր, նա մտածել է այն մասին, թե ինչպես «մեկ գավաթում» միավորել շների եւ գարեջրի հանդեպ սերը:

Շների գարեջուրն ստացել է Dawg Grog անվանումը: 6 շշից բաղկացած մեկ տուփ գարեջրի համար չորքոտանու տերը պետք է վճարի 36 դոլար, հաղորդում է «Ռոսբալտը»:

Օրեգոնայի նահանգում արտադրվող շների գարեջուրը միակը չէ աշխարհում: Նմանատիպ խմիչքներ արտադրվում է նաեւ ԱՄՆ Մինեսոթա նահանգում, Իսպանիայում եւ Բրազիլիայում: Շների համար արտադրվում են նաեւ շոկոլադ եւ պաղպաղակ: