Աֆղանստանում 136 տարեկան հասակում մահացել է մոլորակի ամենատարեց կինը՝ Հասանո անունով, հաղորդում է «Փաժվաք» գործակալությունը:
Աֆղանստանի Վարդակ նահանգապետի մամուլի քարտուղար Շահիդուլլա Շահեդի խոսքով, ով այդ կնոջ թոռն է, իր տատիկին թաղել են այսօր՝ հունվարի 12-ին: Կյանքի վերջին տարիներին, Հասանոն ինքնուրույն օրական 5 անգամ նամազից առաջ լվացել է ձեռքերը:
Աֆղանստանի եւ աշխարհի ամենատարեց կինն ուներ 7 դուստր, որոնցից 2-ը մահացել են 68 եւ 70 տարեկան հասակում: Հասանոն իր ընտանիքի 465 անդամների նախատատն է դարձել:
Մինչ այդ համարվում էր, որ երկարակեցության ռեկորդը պատկանում է ֆրանսուհի Ժաննա Կելմանին, ով 1997 թվականին մահացել է 122 տարեկան հասակում:





























