Ժամկետանց կոսմետիկան դանդաղ գործողության ռումբ է: Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները՝ մի շարք հետազոտություններից հետո:

Պարզվել է, որ պրակտիկորեն յուրաքանչյուր 2-րդ կին կոսմետիկան պահում է շուրջ 6 տարի, մինչդեռ դրանց պահպանման ժամկետն անհամեմատ փոքր է: Հենց դա էլ հսկայական թվով տոքսինների եւ բակտերիաների տարածման պատճառ է դառնում, որոնք վարակի աղբյուր են եւ զգալիորեն մեծացնում են աչքի վարակների ռիսկը, որոնցից են բակտերիալ կոնյուկտիվիտը, բլեֆարիտը եւ կոպերի բորբոքումը, հաղորդում է Raut-ը:

Այսպես, աչքը եզրագծող միջոցները վարակի տարածման գլխավոր պատճառն են, քանի որ դրանք շատ մոտ են աչքին: Այնուհետեւ, վնասակարությամբ հաջորդը շրթներկն է եւ երանգ հաղորդող հեղուկ միջոցները, որոնք կանայք պահում են, միջինը 3-4 տարի, այնինչ դրանց պահպանման ժամկետը մեկ տարի է: Թաթիչների համար նախատեսված քսուքները կանայք նույնպես պահում են միջինը 2-3 տարի: