Բրյուսելում հունվարի 19-27-ին տեղի կունենա BRAFA հնությունների եւ կերպարվեստների 58-րդ տոնավաճառը, որտեղ ավանդաբար կցուցադրվեն մշակութային ընտրված գործեր, որոնց մեջ հատուկ տեղ կզբաղեցնեն հնագիտական արտեֆակտները:
Տոնավաճառի նախագահ Հարոլդ Տ՝Կինտ դե Ռոդենբեկեն «ՌԻԱ Նովոստիին. հայտնել է, որ տոնավաճառին կմասնակցեն հնություններով զբաղվող 8 պատկերասրահներ։ Դրանց մեջ են մտնում հայտնի Phoenix Ancient Art-ը, որն իր գործունեությունը ծավալել է Նյու Յորքում եւ Ժնեւում, Փարիզի David Ghezelbash-ն ու Հեթինգենի Roswitha Eberwein GmbH - Antike Kunst Gottingen-ը։
Այսպես, օրինակ՝ Phoenix Ancient Art-ը կներկայացնի երբեւէ հռոմեական Ստրոգանովների պալատը զարդարած Ներոն կայսեր մարմարյա կիսանդրին, ինչպես նաեւ կորնթոսյան բրոնզե սաղավարտ եւ բակտրիական կանացի կուռքի մարմին։ Դրանք գնահատվում են համապատասխանաբար 290 եւ 390 հազար եվրո, իսկ կիսանդրու արժեքը հայտնի չէ։
Բելգիական տոնավաճառի ուժեղ կողմն ընդունված է համարել մատչելի գներով արվեստի առարկաների մեծ ընտրանին, որտեղ գներն սկսվում են մի քանի հարյուր եվրոյից, իսկ շատ թանկ առարկաներ տոնավաճառում հեշտ չէ գտնել։ Այդուհանդերձ, այստեղ կարելի է ականատես լինել մարդկային պատմության հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերի ոչ թանգարանային, յուրօրինակ առարկաների պատմությանը, իսկ մշակութային իրերի ծագման աշխարհագրական տարածքն, առանց չափազանցության, ընդգրկում է ողջ աշխարհը։
Օրինակ՝ tribal art-ի, այսինքն աֆրիկյան պրիմիտիվ արվեստի մասնագիտական ուղղվածություն ունեցող Serge Schoffel պատկերասրահը կցուցադրի Կոնգոյից բերված մի քանի դիմակներ եւ փղոսկրեր։ Նրանցից ամենաթանկերն արժեն 85-150 հազար եվրո, սակայն մեծ մասը կվաճառվի 15-35 հազար եվրոյի սահմաններում։
Տոնավաճառում նաեւ հնարավոր կլինի գնել կահույքի պարագաներ։ Ժամանակակիցներից կլինեն ոճաբան Էրիկ Շմիդտի ներկայացրած փոքրիկ սեղանը՝ մարմարյա սեղանիկով (45 հազար եվրո) եւ Բրունո Ռոմեդի բրոնզե եւ ապակյա սրճի սեղանը (36 հազար եվրո), երկուսն էլ ներկայացնում է Jean-Jacques Dutko պատկերասրահը։
Յուրաքանչյուր հնագիտական պատկերասրահ՝ դա ոչ միայն գործարք է, այլեւ՝ մթնոլորտ, որտեղով նրանք անցնում են։ Դրա համար պատասխանատու են Volume architecture-ի ոճաբանները, որոնք հաստատում են նախկինում փոստատարական կայարան եղած Tour&Taxis հավաքածուն եւ այս անգամ նրանց ոգեշնչել է Ստամբուլի բյուզանդական ճարտարապետությունը։
































