Հոլիվուդյան հայտնի դերասան Նիքոլաս Քեյջի որդին՝ Ուեսթոնը, նախընտրել է կիթառ նվագել յուրահատուկ մեթալ-խմբում:

Վերջերս բրիտանացի պապարացիներին հաջողվել է լուսանկարել, թե ինչպես է Նիքոլաս Քեյջն իր երկու երեխաների (տարբեր ամուսնություններից)՝ 7-ամյա Քալ-Էլոմի եւ 22-ամյա Ուեսթոնի հետ խաղաղ զբոսնում Ֆլորիդայի ատրակցիոնների այգում: Ուեսթոնն իր արտաքին տեսքով գրավել է նույնիսկ այն անցորդների ուշադրությունը, ովքեր չգիտեին, որ իրենց առջեւ կինոաստղի որդին է: Արտահայտիչ քսած աչքերով ու սեւ մազերով երիտասարդի հագուստը եւս արտահայտիչ է եղել:

Երաժշտական հանրությանը նա հայտնի է որպես Eyes of Noctum սատանայական բլեք-մեթալ խմբի ղեկավար: Իրենց համերգների ժամանակ այս խմբի երաժիշտներն իրենց դեմքը ծածկում են սպիտակ շպարով եւ վախենալու դեմքեր ընդունում: Կյանքում եւս 22-ամյա երիտասարդը երբեմն իրեն թույլ է տալիս ագրեսիայի շատ լուրջ արտահայտություններ:

Այսպես, իր առաջին կնոջը՝ հարավաֆրիկացի երգչուհի Նիքի Ուիլյամսին, ում հետ Ուեսթոնն ամուսնացել էր 2011-ի ամռանը, վերջինս բազմաթիվ անգամ ծեծել է: Դա պատճառ է դարձել, որ նրանք շատ արագ բաժանվել:

Թեեւ իրենց սարսափելի տեսքին, Eyes of Noctum խմբի անդամներն իրենց սատանայապաշտներ չեն համարում: