Երիտասարդի տղայի եւ աղջկա ամուսնությունը, որոնց երկուսի անունն էլ Քելլի Հիդենբրանդտը է, սենսացիա է դարձել ԱՄՆ-ում: Բայց, ցավոք, նրանց ամուսնությունն ընդհատվել է նույնքան արագ, որքան՝ սկսվել է, հաղորդում է Inquisitr-ը:

Երկու Քելլիները ծանոթացել են 2009-ի փետրվարին՝ Facebook-ի օգնությամբ: 20-ամյա աղջկա եւ 24-ամյա տղայի միջեւ բուռն նամակագրություն է սկսվել, որի արդյունքում Թեքսաս նահանգի բնակիչը մեկնել է Ֆլորիդա նահանգ՝ տեսնելու համար իր ինտերներտ-ծանոթին: Հանդիպումից անմիջապես հետո նրանց միջեւ բուռն սիրավեպ է սկսվել:

Սիրահար զույգին բավականացրել է մի քանի շաբաթը, որպեսզի պայմանավորվեն հանդիպել, եւ մի քանի ամիս, որպեսզի հարսանիքի մասին որոշում կայացնեն: Քելլի Հիդենբրանդտն ու Քելլի Հիդենբրանդտն ամուսնացել են 2009 թվականի հոկտեմբերի 11-ին: Այդ մասին ակտիվորեն գրել են տեղի թերթերը: Երիտասարդներն անգամ հայտնվել են հայտնի People տաբլոիդի շապիկին:

Նրանք մասին ապրել են մոտ երեք տարի եւ ամուսնալուծվել են նախորդ տարեվերջին: «Նա Ֆլորիդայից է, իսկ ես թեքսասցի տղա եմ, մենք լրիվ տարբեր աշխարհների ենք պատկանում»,-այսպես է մեկնաբանել տղան ու հավելել. «Ցավոք, անունների զուգադիպությունը վերեւից ուղարկված մեսիջ չէր»: