2013թ. աշնանը Սան Անտոնիո քաղաքում  կբացվի աշխարհում առաջին անգիրք գրադարանը, որտեղ գրքեր չեն լինի: Սովորական գրքերն այստեղ ամբողջությամբ կփոխարինվեն էլեկտրոնայինով:

Նախաձեռնության հեղինակը տեղի դատավոր Նատալյա Վուլֆն է: Նման մտահղացում նրա մոտ առաջացրել է Սթիվ Ջոբսի կենսգարության ընթերցումը:

Սկզբում գրադարանում գիրք կարդալու մոտ 100 սարք կլինի: Դրանք նաեւ հնարավոր է տուն վերցնել որոշակի ժամկետով: Բացի այդ, նրանք կարող են գրադարան գնալ իրենց սարքերով եւ ներբեռնել թվայնացված գրքերը, տեղեկացնում է «Վզգլյադը»:

Գրադարանը ծառայությունենր է մատուցելու անվճար, ասել է նախագծի հեղինակը: