Հավանայի մի շարք շրջաններում գրանցվել է խոլերայով վարակման ավելի քան 50 դեպք, ասվում է Կուբայի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։ Հիվանդության հետեւանքով մահվան դեպքեր դեռ չեն գրանցվել։
Քաղաքի արեւադարձային բժշկության «Պյեր Կյուրի» ինստիտուտի մասնագետների տվյալներով՝ վարակը բռնկվել է «Օգավա սերոտիպի Օ1 խոլերային վիբրոնից»։
Ներկա պահին, ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հիվանդության փոխանցումը գործնականորեն վերացել է։ Այնուամենայնիվ, առողջապահության նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին պահպանել հիգիենայի կանոնները,գրել է NEWSru.com-ը։
Ըստ «Եվրանյուսի»՝ իշխանությունները Հավանայի մի շարք շրջաններում փակել են սրճարաններն ու ռեստորանները։ Դեռ աշխատող հաստատությունների սեփականատերերը ձգտում են հետեւել բոլոր անհրաժեշտ կանոններին։
2012 թվականի օգոստոսի վերջին Կուբայի իշխանությունները հայտարարել են այն մասին, որ նրանց հաջողվել է հաղթահարել մի քանի տասնամյակների ընթացքում խոլերայի առաջին համաճարակն արեւելյան Գրանմա նահանգում, որը խլել է 3 մարդու կյանք։ Կասկած է եղել, որ խոլերային վիբրիոնը կղզի է թափանցել Հայիթիից։
Առաջին չհաստատված տեղեկություններն այն մասին, որ խոլերան ոչ միայն կղզի է վերադարձել, այլ նաեւ տարածվել է մի շարք նահանգներում, հայտնվել են 2012 թվականի նոյեմբերին։




























