Մեքսիկացի հնագետները պեղումների ժամանակ հետաքրքիր բացահայտում են արել հանրահայտ հնագիտական Չիչեն Իցա (Յուկատան նահանգ) գոտուց ոչ հեռու։ Նրանք հայտնաբերել են ավելի քան հազար տարի առաջ թաղված մարդկանց մնացորդներով գերեզմաններ։
Մայա ցեղի հին բնակավայրերից մեկի՝ Սթոհիլի տարածքում գտնված թաղումները կատարվել են, նախնական գնահատականով, 600-800 թվականների միջակայքում։ Հատկանշական է, որ բնակավայրը գոյատեւել է մինչեւ այն պահը, երբ Չիչեն Իցան վերածվել է խոշոր մեգապոլիսի, որի կառավարիչները հետագայում վեահսկողության տակ են առել սահմանամերձ տարածքները։
Գտնված գերեզմանն, ինչպես նաեւ ավելի վաղ հայտնաբերված թաղված այլ իրերը հաստատում են գիտնականների այն վարկածը, որ 1,2 հազար տարի առաջ այս տարածաշրջանը բավականին խիտ բնակեցված է եղել մայա ցեղի ներկայացուցիչներով։ Գյուղերը հաճախ տեղակայված են եղել սենոտների՝ կարստե խորը ջրհորների մոտակայքում, որոնք հնագույն ցեղերը «ինֆրամունդոյի»՝ անդրշիրիմյան աշխարհի մուտք էին համարում, հաղորդում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը:
Հնագետները գերեզմաններում հայտնաբերել են մոտ 30 կերամիկական իր, որոնց թվում սկահակներ ու ափսեներ, ինչպես նաեւ օբսիդիանից ոտքեր ու նեֆրիտից հաշվիչ։





























