Միացյալ Թագավորության քաղաքացիներն այլեւս դատարան չեն գնա ոստիկականական շների հաչոցի կամ հեծելազորային ոստիկանության ձիերի ոչ ավանդական սեռական կողմնորոշման վերաբերյալ կասկածի եւ նման այլ արտահայտությունների համար:
Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Թերեզա Մեյը հայտարարել է, որ երկրի կառավարությունը հավանության է արժանացրել Լորդերի պալատի առաջարկած ուղղումը` հանրային կարգի պահպանության մասին օրենքից «վիրավորական խոսքերի» մասին կետը հանելու վերաբերյալ:
Այդ դրույթը հասարակական քննդատության էր արժանացել 2007 եւ 2008թթ. երկու անհեթեթ միջադեպերից հետո, երբ Օքսֆորդի ուսանողներից մեկը հարցրել էր հեծելազորային սպայից, թե գիտի արդյոք, որ նրա ձին «գեյ է», իսկ 16-ամյա դեռահասը «հաչել էր» ոստիկանական լաբրադորի վրա: Երկուսից էլ գանձվել էր տուգանք` համապատասխանաբար 80 եւ 150 ֆունտ ստեռլինգ:





























