Կանադայի բնիկ ժողովրդի հազարավոր ներկայացուցիչներ երկրի տարբեր մասերում փողոց են դուրս եկել՝ կյանքի պայմանները բարելավելու պահանջներով։ Բողոքի ակցիան շատ ավտոճանապարհներին խոշոր խցանումների պատճառ է դարձել, այդ թվում դեպի ԱՄՆ սահման տանող ամենածանրաբեռնված մայրուղում։ Ցույցի պատճառով դադարեցվել է նաեւ երկաթուղային շարժը։  

Ըստ «Նեզավիսիմայա գազետա»-ի, «Ո՛չ գործազրկությանը» (Idle No More) բողոքի ցույցը համախմբել է կանադացի 1,2 մլն. հնդկացիներից շատերին։ Նրանք բողոքել են, որ իրենց համայնքում անասելի շատ է գործազրկությունը, կախվածությունը թմրանյութից եւ ինքնասպանության դեպքերը։